Գերմանիայի մայրաքաղաքում Բեռլինյան պատը կվերականգնեն, այնուհետ կրկին կքանդեն
ՄԱԿ-ը նախաձեռնել է յուրահատուկ ակցիա, որը նախատեսված է Գերմանիայի մայրաքաղաքում Բեռլինյան պատի քանդման 25-ամյակի կապակցությամբ, հայտնում է Deutche Welle-ն:
Ակցիայի շրջանակում նոյեմբերի 7-9-ն Արևմտյան և Արևելյան Բեռլինի միջև նախկին սահմանի երկայնքով կներկայացվի լուսային ինստալյացիա` 8.000 հելիումով լցված ճերմակ փուչիկներով: Նոյեմբերի 10-ի գիշերը փուչիկները երկինք կարձակվեն, և խորհրդանշական պատը կքանդվի:
Նախագիծն իրականացնում է Kulturprojekte Berlin ոչ առևտրային կազմակերպությունը: Տոնի նախօրեին, ակցիային միացած Facebook-ի ղեկավարության հետ համատեղ, կազմակերպությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին յուրահատուկ երկխոսության. մինչ նոյեմբերի 9-ը համացանցի յուրաքանչյուր օգտատեր հնարավորություն ունի վիրտուալ ուղերձ հղել Բեռլինի պատի քանդման հոբելյանի կապակցությամբ Facebook-ի, Instagram-ի կամ Twitter-ի միջոցով:










