ԱՄՆ-ի փոխնախագահը ներողություն է խնդրել Սաուդյան Արաբիայից՝ իսլամիստներին սատարելու մեղադրանքի համար

11:49 • 08.10.14

Fox News-ը հայտնում է, որ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը ներողություն է խնդրել Սաուդյան Արաբիայից՝ իսլամիստներին աջակցելու մեղադրանքի համար:

 

Ըստ աղբյուրի՝ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Ալ-Ֆեյսալի հետ և, ըստ պաշտոնական հաղորդագրության, «հստակեցրել է իր վերջին նկատառումները»:

 

Անցած շաբաթ Բայդենն ասել էր, որ թուրքերը, սաուդացիներն ու էմիրաթցիներն այնքան էին ուզում տապալել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, որ կեղծ սուննի-շիա պատերազմ են հրահրել:

 

Աղբյուրի գնահատմամբ՝ հեռախոսազանգով ԱՄՆ-ն փորձել է շտկել հարաբերություններն «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի դաշնակիցներից մեկի հետ: