5 սննդամթերք, որոնք նվազեցնում են կրծքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը

22:45 • 08.10.14

Կրծքի քաղցկեղի իրազեկմանը նվիրված շաբաթվա շրջանակներում NEW YORK DAILY NEWS-ը որոշել է ներկայացնել 5 սննդամթերք, որոնք կարող են նպաստել օրգանիզմի իմունիտետի բարձրացմանն ու կոփել մարմինը` պայքարելով մահացու հիվանդության դեմ:


1. Կանաչ թեյ


Կանաչ թեյը պարունակում է կատեխինների առատություն (հատկապես Epigallocatechin gallate տեսակի), որոնք լռեցնում են հիվանդությունը: Այս տեսակի կախետինները կարող են կանգնեցնել քաղցկեղի բջիջների աճը:


2. Սոյա


Հաճախ կանայք վախենում են սոյա ավելացնել ուտելիքի մեջ` մտածելով, որ այն կարող է էստրոգեն հորմոններ զարգացնել, որոնք խթանում են քաղցկեղի աճին, սակայն սոյան ավելի շատ քիմիոպաշտպանիչ է, ինչը նշանակում է, որ այն կանխում է քաղցկեղը:


3. Կտավատի սերմ


Ավելացնելով այս սերմերը աղցաններին, սպագետիի սոուսին, կոկտեյլներին` այն օգնում է մանրաթելեր և օմեգա-3 վիտամին ստանալուն, ինչպես նաև՝ կարգավորում է ճարպթթուները, որոնք պաշտպանում են իմունային համակարգը:


4. Միրգ ու բանջարեղեն


Բոլոր մրգերն ու բանջարեղենի տեսակները քաղցկեղի դեմ պայքարող բաղադրիչներ են պարունակում, իսկ դրանք համատեղելով` ավելի մեծ էֆեկտ կարելի է ստանալ:


5. Պրոբիոտիկներ


Պրոբիոտիկները լավ բակտերիաներ են, որոնց մեծ պարունակություն առկա է կեֆիրում, թթու կաղամբում, կիմչիում, յոգուրտում: Պրոբիոտիկները կարգավորում են մարսողությունը` նպաստելով քաշի կարգավորմանը: Դրանք բարելավում են նաև իմունային համակարգը` օգնելով պայքարել հիվանդության դեմ:


 

5 սննդամթերք, որոնք նվազեցնում են կրծքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը