Կանադայի խորհրդարանը հավանություն է տվել իսլամիստներին հարվածներ հասցնելու առաջարկին
Կանադայի խորհրդարանը կողմ է քվեարկել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների դիրքերին օդային հարվածներ հասցնելուն, հայտնում է CBS News-ը: Այդ մասին Կանադային խնդրել էին ԱՄՆ-ի իշխանությունները:
Անցած շաբաթ վարչապետի պահպանողական կուսակցությունը համապատասխան առաջարկ էր ներկայացրել: Դրա օգտին քվեարկել է 157, դեմ՝ 134 պատգամավոր:
Հարվածներ հասցնելու համար սահմանվել է վեցամսյա ժամկետ: Գործողությունների ժամանակ ցամաքային ուժեր չեն կիրառվելու: Գործողություններին կներգրավվեն CF-18 օդանավեր, կմասնակցի 600 օդաչու:










