Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել 3 գիտնական

14:00 • 08.10.14

2014 թվականին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր են դարձել Էրիկ Բետսիգը, Ստեֆան Հելը և Ուիլյամ Մերները, հաղորդում է ТАСС գործակալությունը:

 

Նրանք մրցանակի են արժանացել գերֆլուորեսցենտիկ մանրադիտակի մշակման համար: Այս մեթոդով կարելի է ուսումնասիրել կենսաբանական մոլեկուլների կառուցվածքը, ինչը կարևոր է նոր դեղամիջոցների ստեղծման առումով:

 

Հոկտեմբերի 7-ին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել Իսամու Ակասակին, Հիրոսի Ամանոն և Սյուձի Նակամուրան։ Գիտնականները ստեղծել են էժան կապույտ լուսադիոդային լամպեր (հայտնի՝ կապույտ LED):

 

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում մրցանակի են արժանացել ամուսիններ Մայբրիտ և Էդվարդ Մոզերները, ինչպես նաև Ջոն Օ՛Կիֆին։



Պարգևատրման արարողությունը, ըստ ավանդույթի, կանցկացվի դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակի հիմնադրի՝ շվեդ գիտնական Ալֆրեդ Նոբելի մահվան օրը (1833-1896):

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել 3 գիտնական