Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետությունում ազգային բանկ է ստեղծվել
Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության իշխանությունները հայտնել են ազգային բանկի ստեղծման մասին։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ասվում է ինքնահռչակ հանրապետության նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հաղորդագրության մեջ:
Նիստին «հանրապետության կենսագործունեության համար անհրաժեշտ» մի շարք այլ որոշումներ են կայացվել:
Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության իշխանությունները հայտարարել էին, որ ապահովելու են ռուսական ռուբլու շրջանառությունը՝ ուկրաինական գրիվնային հավասար: Սեփական արժույթ չի սահմանվելու:










