Ամերիկացի բժիշկը հարսանիքից ժամեր անց սպանել է կնոջն ու ինքնասպան եղել

22:01 • 08.10.14

Ինդիանա նահանգի բնակիչ, բժիշկ Ջորջ Սեմսոնը հարսանիքից հետո ժամեր տևած վիճաբանության արդյունքում սպանել է  կնոջը` Քելլի Էքերին, այնուհետև ինքնասպան եղել:


Ինչպես հայտնում է NEW YORK DAILY NEWS-ը` նորապսակ զույգն սկսել է վիճել իրենց ընդունելության ժամանակ, և հյուրերի հեռանալուց հետո Սեմսոնը կրակել է կնոջ վրա, ապա հրացանն ուղղել իր ուղղությամբ:


Հյուրերի հեռանալուց հետո ամուսինների միջև վեճը բորբոքվել է, և 50-ամյա կինը զանգահարել է 911` հայտնելով, որ վախենում է իր կյանքի համար, քանի որ 54-ամյա ամուսնու մոտ զենք կա:



Ոստիկանները քննում են վեճի ծագման պատճառները: Նշվում է, որ միջադեպի պահին տանն են եղել Էքերի 10-ամյա որդին` նախորդ ամուսնությունից, և Սեմսոնի ծնողները: