Աֆրիկայում գործադուլ են անում Էբոլայից մահացածներին հուղարկավորողները
Սիերա Լեոնեի (պետություն Աֆրիկայում) փողոցներում Էբոլա վարակից մահացածների դիակներ կան: The Independent-ը հայտնում է, որ պատճառը մահացածներին հուղարկավորողների գործադուլն է:
Հուղարկավորության աշխատանքներ իրականացնող խմբերը պնդում են, որ իրենց չեն վճարել:
Երկրի առողջապահության նախարարությունից այս «շատ անհարմար» իրավիճակի առիթով ասել են, թե համապատասխան հատկացումներ արվել են:
Մինչ օրս Աֆրիկայում Էբոլայի տենդից 3.400 մարդ է մահացել: Առնվազն կրկնակին էլ վարակված է:










