Պորտուգալիան և Մարոկկոն հրաժարվել են ընդունել Էբոլայով հիվանդ ուղևորի տեղափոխող ինքնաթիռը

17:08 • 08.10.14

Պորտուգալիան և Մարոկկոն հրաժարվել են ընդունել Էբոլա վիրուսով վարակված նորվեգացի բուժքրոջը տեղափոխող ինքնաթիռը: Օդաչուն խնդրել է վայրէջք կատարել լիցքավորման համար, սակայն նրան մերժել են, գրում է Лента-ն:

 

Արդյունքում ինքնաթիռն իջել է Իսպանիայի տարածքում գտնվող Գրան Կանարիայի օդանավակայանում: Մադրիդի հրամանով ձեռնարկվել են անվտանգության հատուկ միջոցներ. ինքնաթիռի սրահում և անձնակազմի խցիկում գտնվողներին արգելել են դուրս գալ:

 

Հաջորդ կանգառն ինքնաթիռն արել է Փարիզում: Այնուհետ 32-ամյա նորվեգացի բուժքույրը, ով «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության անդամ է, տեղափոխվել է Օսլոյի Ուլևոլ կլինիկական հիվանդանոց, որտեղ նրան կբուժեն ZMapp փորձարարական դեղամիջոցով: