Facebook-ն անանուն հաղորդակցության համար նախատեսված բջջային հավելված կներկայացնի. NYT
Facebook ընկերությունը մշակում է նոր բջջային հավելված, որն օգտատերերին հնարավորություն կտա անանուն հաղորդակցվել, գրում է ТАСС-ը՝ հղում անելով The New York Times-ին:
Ընկերության պլաններին ծանոթ թերթի երկու աղբյուրների տեղեկություններով՝ Facebook-ի նոր արտադրանքը կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում: Դրա մշակմամբ զբաղվում է լրատվական նյութերի հղումներով կիսվելու հնարավորություն ընձեռող Branch ծառայության հիմնադիր Ջոշ Միլերը: Նա միացել է Facebook-ին, երբ ընկերությունը ձեռք է բերել Branch-ը:
Նշվում է, որ նոր հավելվածի գլխավոր յուրահատկությունը կլինի այն, որ օգտատերերը ստիպված չեն լինի իրենց մասին որևէ տեղեկություն նշել:
Այդկերպ ընկերությունը փորձարարություն է անում՝ հեռանալով վերջին տարիներին հետևողականորեն իր պահպանած դիրքորոշումից:
Դեռ հայտնի չէ, թե նոր հավելվածն ինտեգրված կլինի Facebook ցանցի ներսում, թե ոչ և թույլ կտա փոխանակվել լուսանկարներով և կազմել օգտատերի ընկերների ցանկեր:










