Forbes-ը հայտնել է 2014-ի ամենաթանկ սպորտային բրենդները

10:30 • 08.10.14

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է 2014-ի ամենաթանկ ապրանքանիշների ցուցակը, գրում է gazeta.ru-ն։

 

Վարկանիշային աղյուսակը 4 անվանակարգից է բաղկացած՝ մարզիկներ, ընկերություններ, իրադարձություններ և հավաքականներ։

Մարզիկների ցուցակում առաջին հորիզոնականում բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն է, ում պատկանող բրենդը գնահատվում է 37 մլն դոլար։

Գոլֆիստ Թայգեր Վուդսի բրենդը գնահատվում է 36 մլն դոլար, իսկ Ռոջեր Ֆեդերերինը՝ 32 մլն դոլար։

 

Ամենաթանկ սպորտային ընկերությունը համարվում է Nike-ը, որի արժեքը գնահատվում է 19 մլրդ դոլար, ցանկում տեղ են գտել նաև ESPN (16,5 մլրդ դոլար) և Adidas (5,8 մլրդ) ընկերությունները։

Ամենաթանկարժեք մարզական իրադարձությունների ցանկը գլխավորում է Սուպերբոուլը՝ 500 մլն դոլար, այնուհետ Ամառային օլիմպիական խաղերը՝ 348 մլն դոլար, Ձմեռային օլիմպիական խաղերը՝ 285 մլն, Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը՝ 170 մլն դոլար։

 

Ամենաթանկ հավաքականներն են «Նյու Յորք Յանկիզը»՝ 521 մլն դոլար, «Ռեալ Մադրիդը»՝ 484 մլն դոլար, «Բարսելոնան»՝ 438 մլն դոլար, «Մանչեսթր Յունայթեդը»՝ 399 մլն դոլար։