Արևմտյան Եվրոպայի խոշորագույն գազապահեստարանը «Գազպրոմի» սեփականությունը կդառնա

12:06 • 08.10.14

Արևմտյան Եվրոպայի ամենախոշոր ստորգետնյա գազապահեստարանը, որը գտնվում է գերմանական Ռեդեն քաղաքում, այս աշնանը, ինչպես և նախատեսվում էր, կանցնի ռուսական «Գազպրոմ» ընկերության սեփականությանը: Այդ տեղեկությունը հաստատել են BASF կոնցեռնի Wintershall «դուստր» ընկերությունում, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

 

«Գազպրոմի» հետ համաձայնությունը, որը նախատեսում է գազապահեստարանի փոխանցում ռուսական հսկողությանը, չի հայտնվել Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցների ցանկում:

 

Գազապահեստարանի փոխանցումը ռուսական ընկերությանը դարձել է BASF գերմանական կոնցեռնի և «Գազպրոմի» միջև ակտիվների փոխանակման մասշտաբային գործարքի մաս, որը կնքվել է 2013 թվականի դեկտեմբերին և հաստատվել է Եվրահանձնաժողովի կողմից: