Google-ն ուղտի օգնությամբ պատկերներ է հավաքում իր Street View ծառայության համար (լուսանկար)
Ռաֆի անունով 10 տարեկան ուղտի վրա տեղադրվել է համայնապատկերային տեսախցիկ՝ Լիվա օազիսի շուրջ արաբական անապատից տեսարաններ հավաքելու համար, գրում է gazeta.ru-ն՝ The Newstweb-ին հղումով։
Պատկերներն այժմ հասանելի են համացանցում Google Street View ծառայությունում։ Ավել վաղ ընկերությունը նկարահանել է նաև ծովային համայնապատկերներ և ստորջրյա լուսանկարներ, սակայն կենդանի առաջին անգամ է օգտագործվել, հայտարարել է Google-ի Հյուսիսային Աֆրիկայի և Միջին Արևելքի մամուլի քարտուղար Ջոյս Բազը։
Street View ծառայությունը 2007-ից սկսած ոչ միայն նկարահանում է համայնապատկերներ, այլև մշակութային և պատմական նշանակության օբյեկտներ, որոնք նշում է քարտեզի վրա։










