Ամերիկացի տիեզերագնացներին հնարավոր է Մարս ուղարկեն քնած վիճակում (լուսանկարներ)
ԱՄՆ-ում մտածում են տիեզերագնացներին Մարս մոլորակ ուղարկել «ձմեռաքնի վիճակում», հայտնում է Daily Mail-ը:
Հայտնի է, որ ՆԱՍԱ-ն՝ Ամերիկյան տիեզերական գործակալությունը, հավանություն է տվել այս գաղափարին, սակայն դեռ վարանում է կիրառել այդ տարբերակը: Առաջարկը շրջանառվում է 1980-ականներից, սակայն նոր կյանք է ստացել 2003-ին:
Իսկ տարբերակի էությունը հետևյալն է. տիեզերագնացը հասցվում է կոմայի վիճակի, որը տևում է ընդհուպ մինչև 180 օր. հենց այդքան է դեպի Մարս ուղևորությունը, որի հեռավորությունը 560 մլն կմ է: Արդեն Մարսում նրանց արթնացնում են զովացուցիչ հատուկ հեղուկի միջոցով: Հետդարձի ճանապարհին նրանց նորից «քնեցնում են»:
Նման միջոցով առաքելություն ուղարկելն ավելի հեշտ ու էժան է համարվում:














