ԱՄՆ հաջորդ նախագահը Հիլարի Քլինթոնն է լինելու. Բաֆետ
ԱՄՆ նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մասնակցելու է հաջորդ նախագահական ընտրություններին և հաղթելու է դրանք, գտնում է հանրահայտ ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆետը, գրում է vz.ru-ն։
Նա կարծում է, որ Քլինթոնն իր առաջադրվելու մասին պաշտոնապես կհայտարարի որքան հնարավոր է ուշ, սակայն մի շարք վերլուծաբաններ գտնում են, որ նա արդեն իսկ վարում է իր նախընտրական քարոզարշավը։
Այն հարցին, թե ով է լինելու Հիլարի Քլինթոնի մրցակիցը, Բաֆետը ոչինչ չի նշել։
Բաֆետն ԱՄՆ-ի և աշխարհի ամենահարուստ մարդկանցից է։ Նրա կարողությունը 67 մլրդ դոլար է, որը նա ինքնուրույն է ձեռք բերել տարբեր ներդրումային գործարքների շնորհիվ՝ առանց որևէ մեկի օգնության։












