Հնդիկ տղամարդու ականջից բժիշկները 7.62 սմ-անոց միջատ են հանել (լուսանկարներ)
Հնդկաստանում մի տղամարդ դիմել է բժշկի՝ գանգատվելով իր ականջում անհասկանալի քորից, գրում է Daily Mail-ը։
Բժիշկները զննելուց հետո պարզել են, որ նրա ականջում 7.62 սմ-անոց ծղրիդ է տեղավորվել։ Նրանց, այնուամենայնիվ, հաջողվել է միջատին հանել տղամարդու ականջից։
Մասնագետները նշում են, որ ծղրիդը ոչ մի վնաս չի հասցրել, սակայն, ամենայն հավանականությամբ, տղամարդու մոտ լսողության ժամանակավոր վատացում է նկատվելու։
Նմանատիպ դեպքեր շատ հազվադեպ են պատահում: Վերջին դեպքերից են 43-ամյա տղամարդու ականջից ցեց, մեկ ուրիշի ականջից էլ խավարասեր հեռացնելը։

















