«Իսլամական պետությունը» 11 կետանոց ուղեցույց է սահմանել լրագրողների համար

10:30 • 08.10.14

The Independent-ը հայտնում է, որ Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումն ուղեցույց է պատրաստել լրագրողների համար, ովքեր աշխատում են խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքներում:

 

Ըստ այդմ՝ ուղեցույցը պարունակում է 11 կետ, որոնք նախատեսում են, որ լրագրողները պետք է հավատարմության երդում տան խալիֆին՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիին՝ իսլամիստների առաջնորդին: Նաև, որ նրանք կարող են անմիջականորեն աշխատել միջազգային այնպիսի լրատվական գործակալությունների հետ, ինչպիսիք են Reuters-ը, AFP-ը և AP-ն, սակայն չեն կարող աշխատել «սև ցուցակներում» հայտնված տեղական հեռուստաընկերությունների հետ:

 

Մասնավորապես, լրագրողներին արգելված է աշխատել Al-Arabiya-ի, Al Jazeera-ի և Orient-ի համար: Բոլոր հրապարակված նյութերը պետք է հեղինակային հղումներ ունենան՝ մասնավորապես ԻՊ-ի մեդիագրասենյակներին:

 

Լրագրողները կարող են ունենալ իրենց էջերը սոցցանցերում և բլոգներում, սակայն դրանք պետք է վերահսկվեն: Լրագրողները չեն կարող լուսանկարներ անել ռազմավարական տարածքներում:

 

Այս կանոնները վերջնական չեն, ենթակա են փոփոխության՝ ըստ հանգամանքների: Մի քանի դեպքում նշվում է խախտումենրի դեպքում «լրագրողներին պատասխանատվության ենթարկելու» մասին: