Հայաստանի ռուսական ռազմաբազայում տեղադրվել է Կալաշնիկովի արձանը
Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի ռազմաբազայում տեղադրվել է ռուսաստանցի զինագործ Միխայիլ Կալաշնիկովի 3-մետրանոց արձանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ շրջանի հաղորդագրությանը հղումով:
Արձանը կառուցվել է քարից, Երևանում:
Նոյեմբերին նախատեսվում է Հայաստանում ռուսական «Մեծ ամրոց» ռազմաբազայում Կալաշնիկովի թանգարանի բացումը: Այդ ժամանակ տեղի կունենա նաև արձանի բացումը:
Նշվում է, որ նախաձեռնությունը ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկունն է:










