Կիանու Ռիվզը դատարան է դիմել՝ աներես երկրպագուհուց պաշտպանելու խնդրանքով
Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը դատարան է դիմել՝ աներես երկրպագուհուց պաշտպանելու խնդրանքով: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Сегодня-ին:
Վերջերս հոլիվուդյան դերասանի բնակարան անծանոթուհի էր ներխուժել: Ռիվզը մտավախություն ունի, որ դեպքը կարող է կրկնվել:
Կինը, ով ներկա պահին գտնվում է հոգեբուժարանում, ինչ-որ տարբերակով մուտք էր գործել դերասանի առանձնատուն: Նա հավաստիացրել էր, որ ինքը ԱՄՆ իշխանությունների կողմից բանտ նստեցված դերասան Ռեյ Ուինսթոնի դուստրն է, իսկ Կիանուն կարող է օգնել իրեն՝ հաշտվել հոր հետ:
Դատարանի որոշման համաձայն՝ հոգեկան խանգարում ունեցող կինն այսուհետ դերասանին 100 մետրից ավելի մոտենալու իրավունք չունի:










