Չի կարելի թույլ տալ Քոբանիի գրավումը. Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրան BBC-ին հայտնել է, որ միջազգային հանրությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, որպեսզի թույլ չտա սիրիական Այն-Ալ-Արաբ (Քոբանի) քաղաքի հայտնվելն «Իսլամական պետության» գրոհայինների ձեռքում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դիվանագետի խոսքով՝ Քոբանիի անկումը կլիներ կոտորածի նախերգանք և սպառնալիք հարևան Թուրքիային:
Անհրաժեշտ է գործել առանց հապաղելու, համոզված է դե Միստուրան:
Քրդական ջոկատի հրամանատարը BBC-ի հետ զրույցում նշել է, որ միջազգային կոալիցիայի ավիահարվածներն իսլամիստների դիրքերին վերջին մի քանի օրերին արդյունավետ են եղել, սակայն դաշնակիցներին պակասում է ցամաքում զինված քրդերի հետ համակարգումը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ օդային հարվածները բավարար չեն «Իսլամական պետության» դեմ հաղթանակի համար:










