Լոնդոնում 20-21 տարեկան երիտասարդներ են ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով
Բրիտանական ոստիկանությունը Լոնդոնում չորս մարդու է ձերբակալել, ովքեր կասկածվում են Միացյալ Թագավորության տարածքում ահաբեկչություն պատրաստելու համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քննիչների տեղեկություններով՝ 20-21 տարեկան տղամարդիկ հարձակում էին պատրաստում, ինչպես նաև այլ մարդկանց էին դրդում ահաբեկչության:
Ներքին գործերի նախարարության պաշտոնյաների համաձայն՝ չարամիտներին հաջողվել է ձերբակալել ահաբեկչության նախապատրաստման վաղ փուլում:
Ինչպես հայտարարել է Սքոթլանդ Յարդի ղեկավար Բերնարդ Հոգան-Հաուն, գործը բավականին լուրջ է. նրա խոսքով՝ վերջին շաբաթների ընթացքում իր աշխատակիցները նման ձերբակալությունների մի ամբողջ շարք են իրականացրել:










