Փարաջանովի «Նռան գույնի» թվայնացված տարբերակը կներկայացվի Լոնդոնի կինոփառատոնում

10:17 • 08.10.14

Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի թվային վերականգնված տարբերակն այս շաբաթ «իր փայլով կներկայանա» Լոնդոնի միջազգային կինոփառատոնին, հայտնում է The Guardian-ը՝ զուգահեռ ներկայացնելով քննախոսական, Փարաջոնվի կենսագրությունը և ֆիլմի ստեղծման պատմությունը:

 

Աղբյուրն անդրադարձի սկզբում նշում է, թե Փարաջանովը «ռուս ռեժիսոր» է, սակայն հաջորդիվ նշվում է, որ ծնվել է հայկական ընտանիքում և աշխատել նաև Հայաստանում:

 

Նշվում է, որ ֆիլմը 84-րդ տեղն է զբաղեցնում Sight & Sound-ի մեծագույն կինոժապավենների ամենավերջին ցուցակում: Իսկ անցած տարի Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ աշխարհահռչակ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ֆիլմը ներկայացնելիս հանդիսատեսին ասել է, թե «կինոյի պատմության մեջ նման ոչ մի այլ բան չկա»: Ի դեպ, «Նռան գույնը» վերականգնվել է Սկորսեզեի հիմնադրամի միջոցներով:

 

Այդ տարբերակը ցուցադրվել էր նաև այս տարվա «Ոսկե ծիրանին»՝ որպես բացման ֆիլմ:

 

Լոնդոնի կինոփառատոնը կընթանա հոկտեմբերի 8-19-ը:

Փարաջանովի «Նռան գույնի» թվայնացված տարբերակը կներկայացվի Լոնդոնի կինոփառատոնում