Լուսնի ամբողջական խավարումը՝ ուղիղ հեռարձակմամբ
Ամերիկյան տիեզերական գործակալությունն ուղիղ հեռարձակում է Լուսնի ամբողջական խավարումը, որ տեղի է ունենում այսօր և որը տեսանելի է Ռուսաստանի Հեռավոր Արևելքի, Հարավ-արևմտյան Ասիայի, Ավստրալիայի բնակիչներին:
Սա երկրորդն է չորս անընդմեջ ամբողջական Լուսնի խավարումների շարքից, որ եղել և լինելու են այս տարվա ապրիլի 15-ից մինչև հաջորդ տարվա սեպտեմբերի 28-ը:
Այս գործընթացի ժամանակ Լուսինը նախ հայտնվում է Երկրի ստվերում, ապա դուրս գալիս դրանից, ընդ որում՝ կարող է փայլարձակել կարմիրի տարբեր գույներով, քանի որ շարունակում է Լուսնի լուսավորումը՝ նաև խավարման ժամանակ:
Broadcast live streaming video on Ustream
http://www.ustream.tv/channel/17783232
Ապրիլի 15-ի խավարումը՝ լուսանկարներով


























