ԵԱՀԿ-ն շփման գծում մշտադիտարկում կիրականացնի

10:40 • 08.10.14

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությամբ հոկտեմբերի 9-ին մշտադիտարկում կանցկացվի:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, նման տեղեկություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

 

Ադրբեջանական կողմից մշտադիտարկումը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ու նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Պետեր Սվեդբերգը:

 

Հայկական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Իրժի Աբերլեն: