Սթիվեն Հոքինգը մասնակցել է Pink Floyd խմբի նոր ալբոմի ձայնագրմանը (ձայնագրություններ)

15:48 • 08.10.14

Համացանցում է հայտնվել Pink Floyd խմբի The Endless River անվանումով նոր ալբոմի երգերի ցանկը, ինչպես նաև այն մարդկանց անունները, ովքեր մասնակցել են ստեղծման աշխատանքներին: Մասնավորապես, Talkin’ Hawkin անվանումով երգի տակ նշված է բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի անունը, գրում է Корреспондент-ը:

 

Հոքինգը, հավանաբար, հանդես է եկել որպես վոկալիստ: Նախկինում նա արդեն աշխատել է խմբի հետ` Division Bell ձայնասկավառակի վրա, որը թողարկվել է 1994-ին:

 

Նոր ալբոմը վաճառքում կհայտնվի 2014թ. նոյեմբերի 10-ին: Այն կդառնա խմբի առաջին խոշոր աշխատանքը վերջին 20 տարվա ընթացքում:

 

Սթիվեն Հոքինգը մասնակցել է Pink Floyd խմբի նոր ալբոմի ձայնագրմանը (ձայնագրություններ)