Տղամարդիկ՝ կանանց կերպարում. Վիտամինի Գարիկի «Եկատերինան» տարբերվում է Կարգին Հայկոյի «Սուպեր մամայից»

20:32 • 08.10.14

«Վիտամին» ակումբի հումորիստներից Գարիկ Պապոյանի մարմնավորած «Եկատերինան» Հայկ Մարությանի մարմնավորած «Սուպեր մամայից» քիչ բան ունի սովորելու, քանի որ դրանք բոլորովին տարբեր կանայք են, մեկը՝ խորամանակ, մյուսն՝ անկիրթ։

 

Tert.am-ի հարցին, թե հաշվի առնելով այն հայտարարությունը, որ ինքն առաջին անգամ նկարահանվելով ֆիլմում՝ շատ բան է սովորել Հայկ Մարությանից, և ըստ այդմ՝ ի՞նչ է սովորել ՝ կնոջ կերպար խաղալով՝ Գարիկը պատասխանեց. «Եկատերինայի կերպարը որևէ մեկից որևէ բան չունի սովորելու: Կին կերպար կերտելու համար Եկատերինայի վրա ընդհանրապես չի ազդում, նա առանձին կայացած կերպար է ու նրան փոխել նշանակում է փոխել մի կերպար, որն արդեն արմատացած է, իրեն պետք է թողնել հանգիստ, որ կա ու մնա: Եկատերինան հետաքրքիր է նրանով, որ ինքը անկիրթ է, չի սովորում, անդաստիարակ է, բարի է ու անկեղծ: Հայկի կերպարը խորամանկ է»։

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ քաղաքական գործիչներին Վիտամինի տղաները չեն նմանակում, գուցե վախենու՞մ են, Գարիկը պատասխանեց, որ չեն վախենում. «Հումորն էլ է ժանրերի բաժանվում: Մեր հումարոյին ժանրը շատ ավելի կենցաղային բնույթի է, կա քաղաքական հումոր, կան պառոդիաներ, այդ տարրերից կա մեր հաղորդման մեջ, բայց ինքն, առհասարակ, կենցաղային ու մենթալիտետային հումորին մոտ է»:


Իսկ թե գուցե չեն նմանականում, քանի որ գտնում են, որ այդտեղ հումոր չկա, հակադարձեց. «Ո´չ թե հումորի բան չկա, այլ՝ մենք երևի իրենցից ծիծաղելի չկարողանանք անել, դրա համար չենք անում»,-կատակեց նա:

 

 

Տղամարդիկ՝ կանանց կերպարում. Վիտամինի Գարիկի «Եկատերինան» տարբերվում է Կարգին Հայկոյի «Սուպեր մամայից»