Կանանց և տղամարդկանց համար գոյություն ունի քնի օպտիմալ տևողություն
Րոպեները որոշիչ դերակատարություն ունեն, եթե խոսքը քնի որակի մասին է: Գիտնականները հաշվարկել են քնի արդյունավետ տևողության չափը: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Ria.ru-ին:
Յոթ տարվա ընթացքում 3760 մարդ է հետազոտվել: Արդյունքում՝ պարզվել է, որ օրական 7.6 ժամ քնող կանայք և 7.8 ժամ քնող տղամարդիկ ավելի քիչ են հիվանդացել, քան երկար քնող կանայք և տղամարդիկ:
Ուսումնասիրության շրջանակներում մասնագետները հաշվի են առել ո՛չ միայն քնի տևողությունը, այլև՝ քնկոտությունը ողջ օրվա ընթացքում, ինչպես նաև՝ քնաբերների ընդունումը:
Տարիքային անքնությամբ տառապող և առանց նշանակման քանբեր ընդունող կանայք, ովքեր ստիպված են եղել վաղ արթնանալ, սակայն կարողացել են 7.6 ժամ քնել, բավականին լավ են զագացել օրվա ընթացքում: Տղամարդկանց մոտ այդ ցուցանիշը 7.8 ժամն է եղել:
Սակայն Լաֆբորի համալսարանին կից քնի հետազոտության կենտրոնի պրոֆեսոր Ջիմ Հորնը զգուշացնում է, որ 7.6 և 7.8 ժամ քնի տևողության ցուցանիշները պարզապես վիճակագրական փաստեր են, և մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ առողջ մարդկանց առնվազն 50%-ը դրանից քիչ է քնում և ոչ մի խնդիր էլ չի ունենում:










