Սափրված և կարճ մազերով. հնագետները հայտնել են, որ հայտնաբերել են Քրիստոսի ամենահին պատկերումներից մեկը (լուսանկարներ)
Իսպանիայում հնագետները հայտնաբերել են Հիսուս Քրիստոսի ամենահին պատկերումներից մեկը, որը նաև բացառիկ է, հայտնում է France 24-ը:
Կաստուլո քաղաքի ավերակներում հայտնաբերված ապակե ափսեում Քրիստոսը պատկերված է «մաքուր սափրված և կարճ մազերով», ինչը բացառիկ է ավանդական պատկերագրության մեջ:
Գտածոն թվագրվում է չորրորդ դարով: Երեք տարի տևած պեղումների ժամանակ հայտնաբերվել են դրա տարբեր բեկորներ, որոնք այնուհետ ի մի են բերվել: Վերականգնվել է ծիսական հացի ափսեի 80 տոկոսը, որն ունի 22 սմ տրամագիծ:













