Սքարլեթ Յոհանսոնը կխաղա 1913 թվականի վեպի էկրանավորման մեջ
Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը կխաղա գրող Էդիթ Ուորթոնի «Երկրի ավանդույթը» (1913) վեպի հիման վրա նկարահանվող մինի-սերիալում, գրում է gazeta.ru-ն՝ Deadline-ին հղումով:
Գիրքն էկրանավորելու համար ադապտացրել է սցենարիստ Քրիստոֆեր Հեմփթոնը, ով 1988 թվականին աշխատել է Շոդերլո դե Լակլոյի «Վտանգավոր կապեր» վեպի, իսկ 2007 թվականին՝ Իեն Մքյուենի «Քավություն» գրքի էկրանավորման վրա:
Սքարլեթ Յոհանսոնի համար «Երկրի ավանդույթ»-ին մասնակցությունը կդառնա հեռուստաֆիլմերի ոլորտում առաջին խոշոր աշխատանքը: Նա կխաղա Ունդինա Սպրեգ անունով աղջկա դերը, ով ամերիկյան արվարձանից տեղափոխվում է Նյու Յորք, իսկ ավելի ուշ՝ Եվրոպա:










