Ստեղծվել է «խելացի բաժակ», որը հաշվում է խմիչքի կալորիաները (տեսանյութ)
Սան Ֆրանցիսկոյում ստեղծվել է «խելացի բաժակ», որն անալիզի է ենթարկում բաժակի պարունակությունը և հաշվում խմիչքի կալորիաները:
CBS San Francisco-ն հաղորդում է, որ բաժակը տվյալներ է հայտնում շաքարի, կոֆեինի, սպիտակուցի կամ ճարպի և կալորիականության մասին:
Բաժակը տվյալները փոխանցում է սմարթֆոնին: Գիտնականները բաժակի ստեղծման ուղղությամբ աշխատել են ութ տարի: Ենթադրվում է, որ հաջորդ տարի բաժակը կհայտնվի վաճառքում, կարժենա 99 ԱՄՆ դոլար:










