Իսրայելում հայտնաբերվել է 1900-ամյա քարե բաղնիք (լուսանկարներ)

13:05 • 08.10.14

Իսրայելցի հնագետները պեղել են քարե ծիսական բաղնիք (միկվե), որը 1900 տարվա է, հայտնում է Газета-ն` Հնությունների հարցերով իսրայելական վարչությանը հղումով:

 

Բաղնիքում հայտնաբերվել են սպասքի մնացորդներ, որոնք պատկանում են մ.թ. 2-րդ դարին, կուժեր և լամպեր: Մոտակայքում հայտնաբերվել է նաև 1700-ամյա ջրի քարե ցիստեռն:

 

Բացի այդ, պատերից մեկի վրա գիտնականները հայտնաբերել են 2 ստորագրություն, որոնք, ինչպես պարզվել է, փորագրվել են ավստրալացի զինվորականների կողմից, ովքեր եղել են ժամանակակից Իսրայելի տարածքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Նրանք երկուսն էլ, պարզվել է, վերապրել են պատերազմը և մահացել 1970 և 2005թթ.:

The ritual bath (miqwe). Photographic credit: Assaf Peretz, courtesy of the Israel Antiquities Authority.

The engraved graffiti left by the Australian soldiers. Photographic credit: Assaf Peretz, courtesy of the Israel Antiquities Authority

 

Իսրայելում հայտնաբերվել է 1900-ամյա քարե բաղնիք (լուսանկարներ)