Սինգապուրցի նկարիչը անհավանական տեսողական եռաչափ պատկերներ է ստեղծում փայտի վրա (լուսանկարներ)

19:37 • 08.10.14

Սինգապուրցի նկարիչ Իվան Հուն օպտիկական պատրանքներ ստեղծելու վարպետ է: Յուղամատիտներ և մատիտներ օգտագործելով` նա փայտի վրա չափազանց իրական թվացող պատկերներ և տեսարաններ է ստեղծում, ինչպես օրինակ՝ կոլան թափվելիս, կոտրված ձուն կամ ճմրթված թուղթը:


Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը` նրա ստեղծագործությունները եռաչափ իրերի տեսք ունեն, սակայն հպվելիս նոր հասկանում ես, որ դա պարզապես նկար է:


Իվանի խոսքով` ինքն աշխատում է փայտի հետ՝ դրա կառուցվածքի և գույնը պահպանելու յուրատեսակ հատկության պատճառով: Ըստ նրա` փայտի վրա աշխատելը բավականաչափ ծավալի հնարավորություն է տալիս` իրականությանը մոտ որևէ պատկեր ստանալու համար: Նկարիչն իր գործերը սկսել է տեղադրել Instagram-ում, որտեղ էլ դրանք մեծ արձագանք են ստացել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սինգապուրցի նկարիչը անհավանական տեսողական եռաչափ պատկերներ է ստեղծում փայտի վրա (լուսանկարներ)