Աշխատանքի միջազգային կազմակերպությունը պարզաբանել է 4-օրյա աշխատանքային շաբաթ սահմանելու իր արտահայտությունը

09:34 • 08.10.14

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) ներկայացուցիչները 4-օրյա աշխատանքային շաբաթ սահմանելու հնարավորության վերաբերյալ պարզաբանում են հրապարակել, գրում է Взгляд-ը:

 

«Վերջերս Աշխատանքի միջազգային կազմակերպության «Work in Progress» բլոգում հրապարակվել է հոդված՝ նվիրված աշխատանքային շաբաթը կրճատելու պոտենցիալ առավելություններին: Տվյալ հոդվածը մեկնաբանվել է մեր կայքում որպես Աշխատանքի միջազգային կազմակերպության առաջարկ»,- ասված է հայտարարության մեջ:

 

Կազմակերպությունն այնուհետ պարզաբանել է, որ այդ բլոգն ընդամենը փորձագետների կողմից տարբեր առաջարկների քննարկման հարթակ է:

 

Իրականում կազմակերպության դիրքորոշումն աշխատանքային շաբաթվա տևողության մասին արտահայտված է ինը միջազգային աշխատանքային նորմերում, որոնք ընդունվել են 1919-ից 1994 թվականներին: