Չինաստանի Յունան նահանգում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կա զոհ
10:06 • 08.10.14
Չինաստանի Յունան նահանգում 6,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 324-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, հայտնում է Xinhua-ն։
Պաշտոնյաները հայտարարել են, որ զոհերի թիվը հնարավոր է ավելանա, և պետությունը ծածկոցներ, վրաններ և առաջին անհրաժեշտության պարագաներ է հասցնում աղետի գոտի։





Placeholder










