Սերգեյ Աքսյոնովը միաձայն Ղրիմի Հանրապետության ղեկավար է ընտրվել

11:35 • 09.10.14

Ղրիմի քաղաքային խորհրդի պատգամավորները հերթական նիստի ժամանակ այսօր շրջանի ղեկավար են ընտրել Սերգեյ Աքսյոնովին: Վերջինիս թեկնածությունը միաձայն սատարել են նիստին ներկա քաղաքային խորհրդի բոլոր 75 պատգամավորները, հաղորդում է ria.ru-ն:

 

«Ղրիմի Հանրապետության ղեկավար է ընտրվել Սերգեյ Վալերևիչ Աքսյոնովը»,- ասել է Ղրիմի քաղաքային խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը:

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետության ղեկավարի պաշտոնին ընտրության համար Ղրիմի քաղաքային խորհրդի քննարկմանն էր ներկայացրել 3 թեկնածություն՝ պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Աքսյոնովին, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Գենադի Նարաևին և Պետական դումայի պատգամավոր Ալեքսանդր Տերենտևին: