Ալ Պաչինոն The Humbling ֆիլմի թրեյլերում (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել ռեժիսոր Բարի Լևինսոնի The Humbling ֆիլմի պաշտոնական թրեյլերը։ Ֆիլիպ Ռոթի համանուն վեպի էկրանավորման մեջ գլխավոր դերը կատարել է Ալ Պաչինոն, գրում է buro247.ru-ն։
2009-ին թողարկված վեպը ծերացող, տաղանդը կորցնող դերասանի հոգեկան ապրումների մասին է։ Հերոսի ինքնասպանության ցանկությունները խախտում է անսպասելի հայտնված սերը, սակայն երջանիկ «ամերիկյան» ավարտ դա չի ապահովում։










