Պատերազմի դաժան արվեստը. Բանակային լուսանկարչության մրցույթը պատկերում է բրիտանացի զինվորների կյանքն ու ծառայությունը
Դրամատիկ տեսարանից, թե ինչպես է երիտասարդ զինվորը մարտի դաշտում օգնում վիրավոր կնոջը, մինչև բռնցքամարտի մրցումներ ծառայության ժամանակ. Daily Mail-ը ներկայացրել է բրիտանացի զինվորների կյանքն ու ծառայությունը պատկերող լուսանակարներ:
Սիրողական և բանակային լուսանկարիչների պատկերած տեսարանները լավագույն նմուշներն են այս տարվա Բանակային լուսանկարչության մրցույթից:
Սերժանտ 38-ամյա Փոլ Մորիսոնը, ով ճանապարհորդել է աշխարհով մեկ` պատկերելով մարտադաշտի իրական պատկերը, շահել է «Տարվա լուսանկարիչ» մրցանակը` լուսանկարների գրավիչ հավաքածուի համար:
























