Ավստրալիան առաջին օդային հարվածներն է հասցրել իսլամիստներին
Ավստրալիան իր առաջին օդային հարվածներն է հասցրել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը՝ Իրաքի տարածքում, հայտնում է BBC-ն: Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն պայքարի շրջանակում:
Ավստրալիան դրան մասնակցում է 600 հոգանոց զորքով և վեց Super Hornet կործանիչով:
Հարձակման ժամանակ երկու ռումբ է գցվել Super Hornet կործանիչից: Օդանավը բարեհաջող վերադարձել է ռազմաբազա:
Անցած շաբաթ Ավստրալիան իր հարձակումը հետաձգել էր հնարավոր քաղաքացիական անձանց չվնասելու համար:










