Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների

22:07 • 09.10.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարությանն առընթեր դիվանագիտական դպրոցի մի խումբ ունկնդիրների հետ` հաստատության ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ:


Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ Բակո Սահակյանը ուսանողներին ներկայացրել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող խնդիրներ և պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:


Երկրի ղեկավարը կարևորել է դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պարբերական այցելությունն Արցախ` այն համարելով պահանջված և տեսական, և պրակտիկ գիտելիքների խորացման տեսանկյուններից:
Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք: