Բաքու - Թբիլիսի ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր և վիրավորներ

12:46 • 09.10.14

Բաքու - Թբիլիսի երթուղու Mercedes ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով 3 մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել:

 

НТВ-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ադրբեջանի տարածքում, երբ ավտոբուսը բախվել է շինանյութեր տեղափոխող «ԿամԱԶ»-ին:

 

Երկու երեխա և մեկ տղամարդ վառվել են հրդեհված ավտոբուսում: 20 մարդ հիվանդանոց է տեղափոխվել տարբեր աստիճանի այրվածքներով ու վնասվածքներով: Ուղևորների մեծ մասը Վրաստանի քաղաքացիներ են: