Մալայզիական Boeing-ի մահացած ուղևորներից մեկին գտել են թթվածնային դիմակով

10:30 • 09.10.14

Ուկրաինայի արևելքում կործանված մալայզիական Boeing օդանավի մահացած ուղևորներից մեկին գտել են թթվածնային դիմակով: Այդ մասին հայտարարել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Ֆրանս Տիմերմանսը, հաղորդում է Взгляд-ը:

 

«Մահացածներից մեկին գտել են դեմքին թթվածնային դիմակով: Այսինքն՝ նա ժամանակ է ունեցել դա անելու համար: Մենք չպետք է դա բացառենք»,- հայտարարել է նախարարը:

 

Նիդեռլանդական de Volkskrant թերթը գրում է, որ մինչև այժմ կարծիք կար, որ ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները վայրկենապես են մահացել:

 

Բացի այդ, Տիմերմանսն առաջին անգամ բացահայտել է երկրում անցկացվող ավիավթարի հանգամանքների հետաքննության մանրամասները:

 

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 17-ին Ուկրաինայում կործանվել էր Boeing 777 ինքնաթիռը, որը թռչում էր Ամստերդամից Կուալա Լումպուր: Ինքնաթիռում է եղել է 298 մարդ, նրանցից ոչ ոք ողջ չի մնացել: