Ավստրալական թատրոնը ծխելու դեմ պայքարի շրջանակում խաղացանկից հանել է «Կարմեն» օպերան
Արևմտյան Ավստրալիայի Պերտ քաղաքում գտնվող օպերային թատրոնի ղեկավարությունը որոշում է կայացրել խաղացանկից հանել «Կարմեն» օպերան, քանի որ գտնում է, որ բեմադրության շատ տեսարաններ ծխել են գովազդում, հաղորդում է ТАСС-ը:
Այդպես, հիմնական հերոսուհին ծխախոտային գործարանի աշխատակցուհի է, որտեղ բոլոր կանայք ծխում են:
Ինչպես հայտնել է թատրոնի մենեջեր Քերոլին Չարդը, որոշումը կայացվել է Արևմտյան Ավստրալիայի ամենախոշոր առողջապահական կազմակերպություններից մեկի՝ Healthway-ի հետ հովանավորչական պայմանագիր կքնելուց հետո:
«Մենք հոգ ենք տանում աշխատակիցների, կատարողների և օպերայի երկրպագուների առողջության և բարեկեցության մասին, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է քարոզենք առողջ ապրելակերպ և հանդիսատեսին ցույց չտանք որևէ գործունեություն, որ առողջության համար վնասակար վարքի է հանգեցնում»,- ասված է մենեջերի հայտարարության մեջ:
Այսօր Արևմտյան Ավստրալիայի մշակույթի գործիչների նման դիրքորոշման հետ կտրուկ անհամաձայնություն է հայտնել երկրի վարչապետ Թոնի Աբոտը: «Խոսքն աբսուրդի հասցված պոլիտկոռեկտության մասին է»,- ասել է նա:










