ՆԱՏՕ-ն ձգտում է ոչնչացնել Ռուսաստանը. Ֆիդել Կաստրո
Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն մեղադրել է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի դեմ «ոչնչացման պատերազմ» սկսելու ցանկության համար, գրում է ДНИ.ru-ն։
«Հոկտեմբերի 7-ին ես լսում էի ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետի հայտարարությունը, ով պաշտոնը ստանձնել է հոկտեմբերի 1-ին։ Որքան ատելություն կար նրա դեմքին։ Որքան ջանք է նա ներդրել, որպեսզի պատերազմ սկսի Ռուսաստանի դեմ։ Նման իրավիճակում ովքե՞ր են ավելի մեծ ծայրահեղականներ, քան «Իսլամական պետությունը»։ Ի՞նչ կրոն են դավանում։ Եվ ինչպե՞ս կկարողանան վայելել կյանքն Աստծո աջ ձեռքի ներքո»,- գրել է Կաստրոն Cubadebate կայքում հրապարակված հոդվածում։
Նախկինում Կաստրոն նույնպես համեմատել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներին նացիստների հետ։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի վարքը կբերի կազմակերպությանը դեպի «պատմության աղբանոց»։ «Ոչ ոք քաղաքներ ոչնչացնելու, երեխաների սպանելու, ամենուր վախ, սով և մահ տարածելու իրավունք չունի»,- գրել է Կաստրոն։










