1967-ի այս օրը մահապատժի է ենթարկվել Չե Գևարան. լեգենդար հեղափոխականի կյանքն ու մահը՝ ֆոտոշարքով
1967-ի հոկտեմբերի 9-ին մահապատժի է ենթարկվել լատինամերիկացի հեղափոխական Չե Գևարան: «Կոմերսանտը» լեգենդար հեղափոխականի կյանքն ու մահն ամփոփել է ֆոտոշարքում:
1928-ին Արգենտինայում ծնված Էռնեստոն Կուբայի հեղափոխության կոմանդանտեն էր: Չե մականունը նա օգտագործում էր իր արգենտինական ծագումն ընդգծելու համար. Արգենտինայում «Չե»-ն տարածված դիմելաձև է:
Չեի անունն առաջին անգամ մամուլում հայտնվել է մոտոցիկլով 4 կմ շրջագայություն իրականացնելուց հետո: Մասնագիտությամբ բժիշկ Էռնեստոն երազում էր բուժել բորոտով վարակված հարավամերիկացիներին:
Գևարաների ընտանիքը

Չեն 22 տարեկանում

1957, Էռնեստոն ամուսնանում է երկրորդ անգամ

Չե Գևարան Ֆիդել Կաստրոյի եղբոր հետ

Արդեն հանրահայտ Չեն ծնողների հետ

Հեղափոխականներով

Չեն ոչ պակաս լեգենդար մտավորականների՝ Սիմոն դե Բովուարի և Ժան Պոլ Սարտրի հետ, Կուբա, 1960

1961, Ուրուգվայ

Չեն՝ Կուբայի արդյունաբերության նախարար

Չեն ԽՍՀՄ-ում, 1963


Նա փոքրուց տարված էր շախմատով

Չեն և Ֆիդել Կաստրոն գոլֆ են խաղում

Չեն Բոլիվիայի անկախության պայքարում

Չեն վեց երեխա ուներ


1967-ի հոկտեմբերի 8-ին վիրավոր Գևարան գերեվարվում է, հաջորդ օրը հանձնվում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության գործակալություններին: Նրան վերացնելու մասին որոշումը Բոլիվիայի ռազմական կառավարության նախագահն արդեն ստորագրել էր: Հոկտեմբերի 9-ին Ֆիդել Կաստրոն հանրությանը տեղեկացնում է Չեի մահվան մասին: Սա ծանր հարված էր Լատինական Ամերիկայում սոցիալիստական հեղափոխությանը:

Չեի ավագ որդի Կամիլիոն, որը խուսափում է շփումներից

Հոր ազդեցությամբ դուստրը բժիշկ է դարձել











