Չինուհին 9-ամյա որդուն շղթայել է հեծանիվից, որպեսզի վերջինս չփախչի (լուսանկարներ)

21:45 • 09.10.14

Չինացի մայրիկն իր 9-ամյա որդուն կապել է հեծանվին ամրացված շղթայից, որպեսզի նա չփախչի, թեև կինը ոստիկանությանը խոստացել էր ավելի բարի վարվել երեխայի հետ:


Ինչպես հայտնում է Daily Mail-ը` չինուհի Լի Թենգին կանչել էին Գունադուն նահանգի Չժուհայ քաղաքի ոստիկանական բաժանմունք` վերցնելու որդուն` Լի Շաոյին, ով փախել էր: Ոստիկանները երեխային գտել էին փողոցում և տարել բաժանմունք:


Երբ նրանք զանգել են երեխայի 39-ամյա միայնակ մորը, որ գա նրա ետևից, տղան ասել է, որ ավելի լավ է՝ մնա բաժանմունքում: Կինը համոզել է ոստիկաններին, որ այսուհետ ավելի մեղմ կլինի որդու հանդեպ, սակայն րոպեներ անց նրան տուն է տարել՝ հեծանիվին շղթայված վիճակում:

 

Կինը ոստիկաններին իր արարքը բացատրել է նրանով, որ միայնակ մայր է, դժվար է գումար վաստակում և փորձում է այնպես անել, որ խուսափի ավելորդ խնդիրներից:

 

 

Li Teng, 39, who put her nine-year-old son Li Shao on a chain to try to stop him from running away 

The tearful youngster who was taken to a police station did not want to leave with his mother so held on to a tree

His mother, says she struggles to raise him because he never does what he is told