Եռյակը հանրահավաքից առաջ ընդլայնված կազմով է նիստ անում

13:01 • 09.10.14

Ազգային ժողովում քիչ առաջ սկսվեց եռյակի դռնփակ նիստը, այսպես ասած, ընդլայնված կազմով:


Նշենք, որ «Հայ ազգային կոնգրեսից» բացի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից ու քարտուղար Արամ Մանուկյանից մասնակցում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը, իսկ «Ժառանգության» ղեկավար և քարտուղար Ռուբեն Հակոբյանից ու Թևան Պողոսյանից բացի՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:


Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին», ապա սույն խմբակցությունը նիստին ներկայացել է միանգամից 4 անդամով. Նաիրա Զոհրաբյան, Ստեփան Մարգարյան, Տիգրան Ուրիխանյան և Աբրահամ Մանուկյան կազմով: