Էստոնիայի խորհրդարանն օրինականացրել է նույնասեռ միությունները

13:10 • 09.10.14

Էստոնիայի խորհրդարանն ընդունել է «Կենցաղակցելու մասին» օրինագիծը՝ քաղաքացիական միություն այն մարդկանց համար, ովքեր չեն ցանկանում կամ հնարավորություն չունեն ամուսնանալու։ Օրինագիծը վերաբերում է նաև միասեռականներին, գրում է Лента-ն։

 

Օրինագծին աջակցել է 40 պատգամավոր, դեմ արտահայտվել՝ 38-ը։ Փաստաթուղթն ընդունվել է վերջնական ընթերցմամբ։ Այն պետք է ուժի մեջ մտնի 2016-ից։

 

Օրինագիծը թույլ է տալիս հոմո- և հետերոսեքսուալ զույգերին պաշտոնապես գրանցել իրենց հարաբերությունները, կարգավորել գույքային հարցերը։ Նրանք կարող են նաև որոշակի սահմանափակումներով երեխաներ որդեգրել. եթե զուգընկերներից մեկն ունի երեխա, ապա մյուսը կարող է որդեգրել նրան։ Սակայն օտար երեխայի նրանք չեն կարող որդեգրել: