11 անձից բաղկացած ֆրանսիացի ընտանիքը մեկնել է Սիրիա՝ «Իսլամական պետության» շարքերում պատերազմելու. ԶԼՄ-ներ
Ֆրանսիայի Նիս քաղաքում բնակվող 11 անձից բաղկացած ընտանիքը մեկնել է Թուրքիա, որպեսզի այնտեղից տեղափոխվի Սիրիա և պատերազմի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում, գրում է Лента-ն՝ The Local-ին հղումով:
Ընտանիքում կա 3 սերունդ՝ տատիկը, 3 երիտասարդ զույգեր, ինչպես նաև թոռնիկները, որոնցից փոքրը 6 ամսական է։
Nice-Matin-ի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Հետաքննությամբ զբաղվում է Փարիզի դատախազության ահաբեկչության դեմ պայքարի բաժինը։
Ընտանիքի մեկնելու մասին իրավապահներին հայտնել է Իվանո Սովյերին, ում 27-ամյա դուստր Անդրեան ամուսնացած է թունիսցու հետ և ապրել է Նիսում սկեսրոջ, ամուսնու, նրա երկու քույրերի և նրանց ամուսինների, ինչպես նաև երեխաների հետ։ Պարզվել է, որ նախ Սիրիա է մեկնել Անդրեայի ամուսինը, այնուհետ նրան հետևել է ամբողջ ընտանիքը։










