Շվեդական ակադեմիան և ֆրանսիական ԶԼՄ-ները փնտրում են գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակրին

16:36 • 09.10.14

Ֆրանսիական ԶԼՄ-ներն ապարդյուն փորձում են գտնել գրականության ոլորտում այս տարվա Նոբելյան մրցանակակիր Պատրիկ Մոդիանոյին։ Փարիզյան «Գալիմար» հրատարակչությունից, որը թողարկել է նրա վերջին վեպերը, հայտնել են, որ իրենք նույնպես չեն կարողանում կապ հաստատել հեղինակի հետ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Մենք ոչ մի կերպ չենք կարողանում կապ հաստատել Պատրիկ Մոդիանոյի հետ, թեև ունենք նրա հեռախոսահամարները։ Մեզ հայտնի է, որ Շվեդական ակադեմիայի ղեկավարությունը նույնպես չի կարողացել կապ հաստատել նրա հետ՝ նույնիսկ նրա համար, որ հայտնի ուրախալի լուրը»,- նշել են հրատարակչությունում։

 

Ֆրանսիայում ոչ ոքի չի հաջողվել հարցազրույց ունենալ Մոդիանոյի հետ։

 

Այն մասին, որ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել Պատրիկ Մոդիանոն, հայտնի է դարձել այսօր։

Շվեդական ակադեմիան և ֆրանսիական ԶԼՄ-ները փնտրում են գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակրին