Gap-ի ղեկավարը լքում է ընկերությունը

15:15 • 09.10.14

Gap ամերիկյան րիթեյլերի գլխավոր գործադիր տնօրեն Գլեն Մերֆին լքում է պաշտոնը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով BBC-ին:

 

Մերֆին պաշտոնը կլքի հաջորդ տարվա փետրվարին՝ ընկերության ղեկավարի պաշտոնում 7 տարի լինելուց հետո: Այդ պաշտոնին նրան կփոխարինի Արտ Պեկը, ով աշխատում է ընկերությունում 2005 թվականից:

 

Gap-ը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում, բացի հիմնական բրենդից՝ ընկերությանն են պատկանում նաև Old Navy և Banana Republic հագուստի մանրածախ վաճառքի ցանցերը: